
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հուլիսի 20-ին այցելելու են Հայաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, հայտնում է Report-ը:
Նա նշել է, որ միջնորդների այցը տարածաշրջան կսկսվի Հայաստանից: Համանախագահները հուլիսի 21-ին կլինեն Ադրբեջանում: Նախարարը հայտարարել է, որ միջնորդները կշարունակեն իրենց աշխատանքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված աշխատանքը: