ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Անշարժ գույքի սեփականության վկայականն այժմ պատճենման միջոցով ստացված թղթի մի կտոր է` ի տարբերություն նախկին ստվարաթղթե վկայականի: Ի՞նչ նպատակով է արվել այս փոփոխությունը, երբվանի՞ց է գործում: Կորցնելու դեպքում ինչպե՞ս կարելի է վերականգնել:

Մանուշակ Հովհաննիսյան (44 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. ՀՀ անշարժ գույքի կադաստրի համակարգում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության անցնելու կապակցությամբ վերանայվեց նաեւ իրավունքի գրանցման վկայականի ձեւաթուղթը` այն ձերբազատելով հողամաuի եւ շենք-շինությունների ծավալուն (առանձին գործերով մի քանի հատորներից կազմված) հատակագծերից, որոնց համապատասխանությունը ճշտելու նպատակով տվյալ գույքի նկատմամբ յուրաքանչյուր գործարքից հետո իրավունքի գրանցման համար կատարվում էին տեղազննության (չափագրման) աշխատանքներ: Իրավունքի գրանցման վկայականը հնարավոր էր ձեռք բերել միայն գույքի գտնվելու վայրի ստորաբաժանումից: Նման մոտեցումը 2012թ. հունվարից ոչ միայն առավել հարմար դարձրեց իրավունքի գրանցման վկայականի ընթացիկ օգտագործումը, այլեւ սուբյեկտներին հնարավորություն տվեց վկայականը ստանալ իրենց նախընտրած uպաuարկման գրաuենյակից` անկախ գույքի գտնվելու վայրից:
Ինչ վերաբերում է իրավունքի գրանցման վկայականը կորցնելու դեպքում վերականգնելուն, ապա, ինչպես նախկինում, այնպես էլ ներկայում այն կարող է վերականգնվել սահմանված կարգով կադաստրի համակարգից վկայականի կրկնօրինակ ստանալու միջոցով:

ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Անհրաժեշտ վկայականների ու փաստաթղթերի կապոցները ցանկացած ընտանիքում այնքան շատ են լինում, որ երբեմն մարդը դառնում է դրանց պատանդը: Երեւի կգա մի օր, երբ ՀՀ քաղաքացին առհասարակ որեւէ թղթից կախվածություն չի ունենա. դրանք հնարավոր կլինի ստանալ մի տեղից ցանկացած պահի` ընդամենը մի կոճակ սեղմելով:




Լրահոս