
Էստոնիայի ՊՆ գլխավոր շտաբը հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Ան-72 ինքնաթիռը հինգշաբթի օրը խախտել է երկրի օդային սահմանը:
«Ռուսական Ան-72 ռազմական ինքնաթիռը հինգշաբթի օրն առանց թույլտվության մտել է էստոնիայի օդային տարածք՝ Վայնդլո կղզու շրջանում: Ինքնաթիռն այնտեղ մնացել է մեկ րոպեից էլ քիչ: Դրա հետ մեկտեղ, Ան-72 ռադիոկապ է պահպանել էստոնայի դիսպետչերական ծառայության հետ: Էստոնիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Տալինում Ռուսաստանի դեսպանությանը»,-ասվում է հաղորդագրությունում: