
Մադրիդի «Ռեալ»-ի բրազիլացի պաշտպան Մարսելոն մինչ 2020թ. երկարաձգել է իսպանական ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է իսպանական ակումբի կայքը:
27-ամյա ֆուտբոլիստն իսպանական ակումբի կազմում հանդես է գալիս 2007թ-ից, երբ իսպանական ակումբ էր տեղափոխվել «Ֆլումինենս» ակումբից: Նախորդ մրցաշրջանում Պրիմերայում նա անցկացրել է 34 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի, յոթ գոլային փոխանցման հեղինակ և ստացել 9 դեղին քարտ:
Իսպանական ակումբի հետ նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչև 2018թ. հունիսի 30-ը: