
ՊՍԺ-ի կիսապաշտպան Յոհան Կաբայը դարձել է «Կրիստալ Փելես»-ի ֆուտբոլիստ, հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը: 29-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստն ակումբի հետ ստորագրել է երեք տարվա պայմանագիր:
Ինչպես հայտնում է BBC-ն, գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ, որը դարձել է անգլիական ակումբի համար ռեկորդային: Եթե հաշվարկենք բոնուսները, ապա այդ արժեքը կարող է կազմել 13 մլն: