Ժողովուրդ. Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ռիչ սրճարանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանի և Վարդան Օսկանյանի զրույցի սկանդալային գաղտնալսումը դարձել է ներքաղաքական օրակարգի թիվ մեկ թեման: “Ժողովուրդ”-ին հաջողվել է պարզել, որ Զուրաբյան-Օսկանյան գաղտնալսված հանդիպումը տեղի է ունեցել մոտ երկու-երեք ամիս առաջ Ազատության հրապարակին հարող տարածքում գտնվող “Ռիչ” սրճարանում, որն ինչ-որ կապ ունի Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մերձավորների հետ: Սա բացօթյա սրճարան է և ձմռանը չի գործում: Նույն աղբյուրների համաձայն` մինչև համացանցում այդ ձայնագրության հրապարակումը, այն անանուն ձևով ուղարկվելէ ՀԱԿ անդամներից Նիկոլ Փաշինյանին ու Հրանտ Բագրատյանին, սակայն վերջիններս խայծը կուլ չեն տվել, այլ անտեսել են: “Ժողովուրդ”-ին չի հաջողվել պաշտոնապես ճշտել այս տեղեկությունները: Փաշինյանը երեկ, թերթի հարցին ի պատասխան, ասել է. “Արդեն ասել եմ, որ ձայնագրության հետ կապված հարցերը չեմ մեկնաբանում”: Ի դեպ, երեկ ԱԱԾ-ի օրն էր, և ամենայն հավանականությամբ հենց նման սխրանքների համար էին երեկ ԱԱԾ-ականներին բարձր պարգևներ տալիս:




Լրահոս