Հուլիսի 11-ին Շոկոլադի համաշխարհային օրն է: Այն առաջին անգամ նշվել է Ֆրանսիայում 1995 թվականին:
Ասում են, որ առաջին անգամ շոկոլադ պատրաստել են աստեկները եւ անվանել են այն «Աստվածների կերակուր»: Իսպանացի կոնկիստադորներն առաջինն են եղել, որ հպարտորեն ներմուծել են շոկոլադը Եվրոպա` անվանելով այն «Սև ոսկի» և կիրառել են ֆիզիկական ուժի և դիմադրողականության ամրապնդման համար:
Սկզբնական ժամանակներում Եվրոպայում շոկոլադը սկսվեց կիրառվել միայն արիստոկարտ դասի շրջանում: Վերնախավի կանայք շոկոլադը դասում էին աֆրոդիզիակների շարքին:
Այսպես, օրինակ Մայր Թերեզան շոկոլադի հանդեպ թուլություն ուներ, իսկ Պոմպադուրը համոզված էր, որ միայն շոկոլադը կարող է բորբոքել կրքի կրակը: Միայն 20-րդ դարի սկբներին, երբ զարգացավ շոկոլադի արդյունաբերությունը, այդ ժամանակից ի վեր շոկոլադից սկսեցին օգտվել նաև հասարակ մարդիկ, նրանք, ովքեր չէին համարվում արիստոկրատ դասի ներկայացուցիչներ: