Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Արթուր Բաղդասարյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին: ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին:
Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ