ՀՀԿ Գործադիր մարմնի նիստում քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր, անդրադարձ է կատարվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` ՌԴ այցին: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովւժը:
Խոսվել է նաև սեպտեմբերին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասին: «Կուսակցությունն այն մարմինը չէ, որը պետք է որոշի, թե որ օրը պետք է նշանակվի սահմանադրական հանրաքվեի օրը: Դրա համար կան այլ ատյաններ: Մենք մեր կուսակցությունում ամբողջական քննարկում չենք անցկացրել, քանի որ ամբողջական տեքստը չենք տեսել և ձեռնպահ կմնանք գնահատականներ տալուց», – նշեց նա: