Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 18-ին` ժամը 11.00-ի դրությամբ, Սեւան-Մարտունի-Եղեգնաձոր միջպետական ավտոճանապարհի Սելիմի լեռնանցքի ճանապարհահատվածը ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երթեւեկության համար ժամանակավոր փակված է: Իրավիճակի փոփոխման դեպքում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը լրացուցիչ տեղեկություն կհաղորդի։
Սելիմի լեռնանցքում բուք է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ