Բնապահպանության նախարարը կմեկնի ԼՂՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի ղեկավարած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
ԲՆ մամուլի ծառայությունից armlur .am-ին հայտնում են, որ այցի նպատակն է շրջակա միջավայրի պահպանության բնագավառում իրականացվող աշխատանքների մասին քննարկումները: Արամ Հարությունյանը հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և վարչապետ Արա Հարությունյանի հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է հանդիպում ԼՂՀ կառավարության աշխատակազմի շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչությունում և այցելություն Դրմբոնի պղնձի-ոսկու հանքավայր:
Նախարար Արամ Հարությունյանի գլխավորած պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, իրավաբանական վարչության պետ Գարիկ Սարոյանը, ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը և պաշտոնատար այլ անձինք:




Լրահոս