Օղի թորելն այն ռեալ գործն է, որի արդյունքները ես ակնառու տեսնում եմ, ի տարբերություն խորհրդարանում մեր աշխատանքի. Լյովա Խաչատրյան. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրոմշւմ է. ««Թորել եմ 14 տեսակի օղի: Ես միրգ չեմ առնում թորելու համար, այլ` վայրի խնձոր, ալոճ, պանդա, սալոր, գիլաս…»,- բացատրեց ԱԺ ամենակրեատիվ պատգամավոր Լյովա Խաչատրյանը իր կրեատիվ «մասնագիտության» մասով: Քանի՞ լիտր եք թորում տարեկան: «Հազար»: Այդքան էլ խմո՞ւմ եք: «Ես` չէ, հյուրերս. հյուրեր շա՜տ-շա՜տ եմ ունենում, բոլորը տանս տեղը գիտեն, բոլորը հաճույքով գալիս են դեգուստացիայի»: Տարբեր օղիները խառնո՞ւմ են: «Բացարձակ չի խանգարում, եթե օղին ճիշտ է թորված, հլը ավելի հետաքրքիր է դեգուստացիայով հասկանալ որն ինչ համի է»:

Փաստորեն, Ձեզ նվիրել եք դեգուստացիոն գործընթացներին: «Կարծում եմ` սա այն ռեալ գործն է, որի արդյունքները ես ակնառու տեսնում եմ, ի տարբերություն խորհրդարանում մեր աշխատանքի»: Իսկ որ առավոտյան վեր եք կենում, դեգուստացիոն զգացողություններից գլխապտույտ-բան չե՞ք ունենում: «Ո՛չ, համարյա առավոտ է, չէ՞, որ Ձեզ հետ զրուցում եմ, եւ ամեն ինչ շատ նորմալ է»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս