«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մահափորձի մեջ մեղադրվող Կապանի նախկին քաղաքապետի եղբոր եւ նրա հարազատների վրա ճնշումները չեն դադարում: Գարեն Աթաջանյանի որդու խանութի վրա հարձակումով պատերազմը չի ավարտվել: Այժմ էլ Աթաջանյաններին քննչականից հարցաքննության կանչելու ծանուցումներ են ուղարկում տարբեր, այդ թվում՝ վաղուց փակված գործերի շրջանակներում:
Թերեւս փորձում են վախի մթնոլորտ ստեղծել եւ թույլ չտալ անկանխատեսելի քայլեր կատարել, այլապես պատիժները կավելանան: Ի դեպ, մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալներից երկուսը դիմել են ԱԱԾ-ին՝ իրենց հարազատներին պաշտպանության միջոցներ տրամադրելու խնդրով: Սակայն առայժմ պատասխան չկա»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: