«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ-ից արտերկիր հանգստի մեկնողների զգալի մասը նախընտրում է թռիչքը Թբիլիսիից, որտեղ ավիատոմսերը անհամեմատ էժան են։ Օրինակ՝ Երևանից Բարսելոնա ավիատոմսը հետադարձով արժե 850 եվրո, իսկ Թբիլիսիից 427։ «Էլ Ընդ Այ Տուր» տուրիստական ընկերությունը «Ժամանակին» երեկ տրամադրեց ավիատոմսերի արժեքի վերաբերյալ տվյալներ, որոնց համաձայն՝ հետադարձով Երևանից Փարիզ ավիատոմսը 594 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 374, Երևանից Հռոմ՝ 623 եվրո է, իսկ Թբիլիսիից՝ 407։ Դեպի Կիպրոս Երևանից և Թբիլիսիից տարբերությունը ավելի քան 100 եվրո է։ Կրետե կղզի Թբիլիսիից մեկնելիս ավիատոմսն արժե 322 եվրո, Երևանից՝ 605 եվրո»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։