Ընդդիմությունն այս տարի թեժ աշուն չխոստացավ. «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստանի քաղաքական կյանքն աստիճանաբար մտնում է արձակուրդային սեզոն, թեեւ մինչ այդ էլ առանձնապես աչքի չէր ընկնում: Այս տարի քաղաքական արձակուրդից առաջ սովորական դարձած ավանդույթը կոտրեցին էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիական բողոքի ակցիաները, որոնք մի կողմից՝ ստվերեցին առանց այն էլ կիսաստվերում գործող քաղաքական կուսակցություններին, մյուս կողմից՝ ցույց տվեցին վերջիններիս դերի անկումը երկրի հասարակական-քաղաքական կյանքում:

Այս տարվա քաղաքական ամառվա առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ ընդդիմությունը թեժ աշուն չի խոստացել: Դա Հայաստանի քաղաքական կյանքին անվերջ ուղեկցող խոստում էր, որն ամեն անգամ չկատարվելուց հետո, հաջորդ գարնանն ավելի խրոխտ էր հնչում: Իրականում, սակայն, այս աշունը կարող է թեժ լինել, քանի որ օգոստոսի վերջին Ազգային ժողով է ներկայացվելու սահմանադրական փոփոխությունների տեքստը, որի շուրջ էլ ծավալվելու է քաղաքական կյանքը՝ ոչ միայն աշնանը, այլեւ դրանից հետո»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս