Armenian text to speach

Ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթեվեկից (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Երթեւեկության անվտանգության ապահովման կարեւորագույն  բաղադրիչներից մեկը հետիոտնի կողմից ճանապարհային երթեւեկության կանոնների անվերապահ պահպանումն է, սակայն փողոցը գետնանցումով կամ գծանշված ուղյակներով հատելու տարրական պահանջը քչերն են կատարում: Համառ մեծամասնությունը շարունակում է վտանգել իր կյանքն ու առողջությունը՝ փողոցն անցնել որտեղով ու ինչպես պատահի:
“Հայաստանի ոստիկանությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ վտանգավոր երթեւեկից: Դիմում ենք ձեր իրավագիտակցությանն ու օրինահարգությանը: Խնդրում ենք գիտակցել, որ երթեւեկության կանոնները խախտելով նախեւառաջ վտանգում եք ձեր կյանքն ու առողջությունը՝ չխոսելով արդեն վթարային վիճակների ու երթեւեկության խաթարման մասին:
Փողոցը չթույլատրված հատվածներով անցնելն իրավախախտում է եւ պատժվում է տուգանքով, սակայն ոստիկանության խնդիրը տուգանելը չէ, այլ քաղաքացուն պահպանելը, նաեւ իր իսկ հանդեպ ոտնձգությունից, որն արտահայտվում է ճանապարհային երթեւեկության, բանականության ու տրամաբանության կանոնների խախտումով:
Զանցանքի ու զանցառուի դեմ ոստիկանական ու վարչական մեթոդները միշտ էլ գործուն են ու կկիրառվեն, սակայն ոստիկանությունը կոչ է անում գնալ փոխըմբռնման ու փոխօգնության, համակեցության կանոնները միասնական ուժերով պահպանելու ճանապարհով:
Ամեն անգամ փողոցն անցնելիս հիշեք, որ տանը երեխաներն են սպասում:
Հիշեք, որ երեխաներն են տեսնում ձեր խախտումը:
Հիշեք, որ կյանքը շատ ավելի թանկ է րոպե առաջ դիմացի մայթ հասնելու ցանկությունից, շատ ավելի թանկ է ոստիկանի դիտողությունից կամ տուգանքից, որն անխուսափելի կդառնա, եթե սթափվելու եւ տարրական օրինապահության մեր հորդորը մնա անարձագանք”,- ասվում է ոստիկանության լրատվության վարչության ուղերձում:



Լրահոս