
Երկու ոստիկան ու 3 անցորդ է տուժել Կահիրեում՝ Իտալիայի հյուպատոսության դիմաց ռումբի պայթեցման արդյունքում: Հյուպատոսության շենքին լուրջ վնաս է հասցվել:
«Ալ Յաոմ աս-Սաբիա» հրատարակչության տվյալներով` պայթուցիկ սարքը գործարկվել է հյուպատոսության շենքի անմիջական հարևանությամբ կայանված մեքենայում: Հյուպատոսության շենքին զգալի վնաս է հասցվել: Տուժածները հոսպիտալացվել են: Ոչ մի ահաբեկչական խմբավորում դեռևս իր վրա չի վերցրել ահաբեկչության պատասխանատվությունը: