
«Ինտեր»-ի կիսապաշտպան Ջերդան Շաքիրին կարող է տեղափոխվել «Շալկե-04»: 23-ամյա շվեյցարացին ընդունել է գերմանական ակումբի առաջարկը՝ մերժելով անգլիական «Սթոք Սիթի»-ին, հայտնում է Sky Sport Italia-ն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շալկե»-ն պատրաստ է Շաքիրիի համար վճարել 16 մլն եվրո և 2 մլն՝ բոնուսի տեսքով:
«Ինտեր»-ը, իր հերթին, ցանկանում է Շաքիրիին ներառել «Վոլֆսբուրգ»-ի կիսապաշտպան Իվան Պերիշիչի գործարքում: