
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն ամռանը լինելու է Հայաստանում: «Այս տարի ամռանը որևէ տեղ չեմ մեկնելու, քանի որ մարզային այցելություններ ենք նախատեսել և մինչև օգոստոսի վերջ պետք է Հայաստանի բոլոր մարզային կառույցներում լինենք: Բայց աղջիկս ու թոռնիկս մայրիկիս հետ մեկնելու են ծովափ, քանի որ փոքր երեխային ծովը շատ օգտակար է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
Նաիրա Զոհրաբյանի խոսքով` ինքը ոչ մի տարի Հայաստանում չի հանգստացել. «Ոչ մի տարի Հայաստանում չեմ հանգստացել և չեմ պատրաստվում Հայաստանի որևէ հանգստավայրում հանգստանալ: Ինձ համար հանգիստը ծովն է»:
Անցած տարի Զոհրաբյանը հանգստացել է Հունաստանում: Ֆինանսական առումով հանգիստը ավելի ձեռնտու է եղել, քան Զոհրաբյանի խոսքով, Ծաղկաձորում կամ Դիլիջանում. «Չնայած, այդքան էլ ծանոթ չեմ այստեղի գներին: Մենք հանգստացել ենք 4 աստղանի հյուրանոցում, որի համար անհրաժեշտ է եղել մոտ 1200 դոլար»:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում