Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է Ալեն Դելոնին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսն ընդունել է ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ալեն Դելոնին: Ամենայն Հայոց կաթողիկոսը հյուրին ներկայացրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու և Մայր Աթոռի պատմական առաքելությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձ է կատարել նաև հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությանը և դրա ամրապնդման գործում Ֆրանսիայի հայ համայնքի կարևոր դերակատարությանը:
Զրույցի ընթացքում Նորին սրբությունը, ընդգծելով, որ հայորդիները մշտապես առանձնակի համակրանքով ու սիրով են դիտել Ալեն Դելոնի ֆիլմերը, իր գնահատանքն է հայտնել նրան մարդկությանը մատուցած ծառայությունների համար: Հանդիպման ավարտից հետո մեծանուն դերասանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ և ծանոթացել հայ ժողովրդի ազգային-հոգևոր գանձերին:




Լրահոս