Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուի կինը` Սարեն, հարցազրույց է տվել թուրքական «Միլիյեթ» թերթին` մեկնաբանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը:
Խոսելով արտաքին ու ներքին քաղաքականության մասին, որը վարում է նրա ամուսինը` Սարե Դավութօղլուն նշել է, որ կան թեմաներ, որոնք երկրի քաղաքական ուժերը պետք է դիտարկեն ազգային շահերի տեսանկյունից ու վեր դասեն կուսակցական շահերից:
Այս համատեքստում Սարե Դավութօղլուն հիշեցրել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր ամուսնու արտահայտությունը:
«Պարոն Ահմեդը այն ժամանակ ասաց, որ արտերկրում ապրող հայերը դա նաև թուրքական սփյուռքն է: Սակայն տխուր է, որ նման մոտեցումները դարձել են Թուրքիայի բարեկեցությունը չցանկացողների ձեռքին հաղթաթղթի նման մի բան: Կարծրատիպեր կան»,- հայտարարել է Սարե Դավութօղլուն: