ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց մի շարք օրինագծեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովն այսօր՝ դեկտեմբերի 18-ին արտահերթ նիստում վավերացրեց երկու միջազգային պայմանագիր եւ առաջին ընթերցմամբ ընդունեց մի քանի օրինագծեր: Վավերացվեց “Սեւծովյան առեւտրի եւ զարգացմա բանկի հիմնադրման մասին” համաձայնագրում փոփոխություն կատարելու հարցը: 99 կողմ ձայներով խորհրդարանը հավանություն տվեց Աֆղանստանում հայկական զորախմբի ներկայության 2 տարով երկարաձգման համաձայնագրին: Առաջին ընթերցմամբ հավանության արժանացան նաեւ 2 տնտեսական օրենքներ՝ “Առեւտրի եւ ծառայությունների մասին”, “Հաշվապահական հաշվառման մասին” օրենքներում փոփոխուն կատարելու մասին: Խորհրդարանը հավանություն տվեց նաեւ 2013-15 թ.թ. պետական վիճակագրական ծառայությունների ծրագրին:




Լրահոս