Մատաղիսի գործով մեղադրյալներին դատարանը անմեղ է ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ անմեղ է ճանաչել աղմկահարույց Մատաղիսի գործով մեղադրյալ երեք երիտասարդներին: galatv .am-ի փոխանցմամբ` դատարանում այս պահին տասնյակ մարդիկ են հավաքված, ովքեր միաբերան “ուռա” են վանկարկում: Հուզված են ինչպես տղաները, նրանց ծնողները, երիտասարդներին սատարելու համար հավաքված բազմությունը, այլ նույնիսկ դատական կատարածուները: Հիշեցնենք, որ այս գործը ձգվել է շուրջ 9 տարի: Հավելենք նաև, որ այսօր առավոտյան Human Rights Watch կազմակերպությունը հրատապ նամակ է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին՝ Մատաղիսի գործի վերաբերյալ:
Մեղադրյալներից Արայիկ Զալյանը հայտարարել է, որ ինքը սպասում էր այդ վճռին, մյուս երկուսը՝ Մուսա Սերոբյանը և Ռազմիկ Սարգսյանը նշել են, որ իրենք անակնկալի են եկել: Երիտասարդները անկեղծացել են, որ պլանավորելու են իրենց ապագան և վերջապես ամուսնանալու են: 




Լրահոս