32-ամյա Դավիթ Մակարտիչյանը մեղադրվում է ապահովագրական ընկերություններից մեկից մոտ 75 մլն դրամ յուրացնելու մեջ: Երիտասարդը, լինելով “Ռոսգոսստրախ-Արմենիա” ԱՓԲԸ-ի` Նոր Նորք վարչական շրջանի վաճառքի կետի ղեկավար, 2010թ. սեպտեմբերի 22-ից մինչեւ 2012թ. փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում հաճախորդների կողմից վճարված ապահովագրավճարներն ընկերության հաշվարկային հաշվին մուտք անելու փոխարեն յուրացրել է՝ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի` 74.962.273 դրամի գույքային վնաս: 2Դավիթ Մակարտիչյանը մեղադրվում է ՀՀ քր. օր.-ի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, որը նախատեսում է ազատազրկում 5-8 տարի ժամկետով` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Գործը քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
75 ՄԼՆ-Ի ՅՈՒՐԱՑՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ