ԱՄՆ-ն ցանկանում է ջոկատ տեղակայել Եվրոպայում` ՌԴ հետ սահմանին օպերացիաներ անցկացնելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Ռեյ Օդիերնոն հայտարարել է, որ ծրագրում է հավելյալ ջոկատ ուղարկել` Եվրոպայի տարածքում ռազմական օպերացիա իրականացնելու համար:

Ներկայում ԱՄՆ ցամաքային զորքերում կա մեկ ջոկատ, որը կենտրոնացած է Եվրոպայի վրա: Ավելի վաղ ԱՄՆ ՊՆ ղեկավար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի ձգտում Եվրոպայում իր կոնտինգենտի մեծացմանը և կողմ է հանդես գալիս ռոտացիայի հիման վրա երկարատև ներկայությանը:

Ռեյ Օդիերնոն Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է, որ մտադրված է Կոլորադոյից 4-րդ հետևակային դիվիզիոնին ներառել Եվրոպայում ԱՄՆ տարածաշրջանային ուժերի կազմի մեջ: Նման որոշումը նշանակում է, որ դիվիզիայի ջոկատներն, ուղղաթիռներն ու լոգիստիկայի մասնագետները պարբերաբար կտեղակայվեն Եվրոպայում` անվտանգության ապահովման համար զորավարժություններ անցկացնելու համար:




Լրահոս