
Հուլիսի 9-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է առողջական գանգատներ ունեցող զինծառայողին և նրա ծնողին:
Հանդիպման ընթացքում լսելով Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Արսեն Մելքոնյանի ներկայացրած հիմնավորումներն ու եզրակացությունները՝ Սեյրան Օհանյանը զինծառայողի ծնողի և հանձնաժողովի նախագահի հետ քննարկել է նրա հետագա ծառայության խնդիրը:
Ըստ այդմ՝ կայացվել է օբյեկտիվ և հիմնավոր որոշում, այն է՝ զորացրել զինծառայողին: