20-ամյա երիտասարդը Լոռու մարզում սպանել է մորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Դեկտեմբերի 18-ին, ժամը 11.55-ին, Լոռու մարզի Պետրովկա համայնքի ղեկավարից ոստիկանության Տաշիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի մի բնակիչ սպանել է մորը: Մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրում՝ տնամերձ հողամասում, հայտնաբերել է 43-ամյա Սուսաննա Դավոյանի դիակը` բռնության հետքերով: Այս մասին տեղեկանում ենք Ոստիկանության կայքից։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սպանություն կատարելու կասկածանքով, ժամը 13.45-ին Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող գազալցակայանի մոտակայքից սպանվածի որդին՝ 1992 թ. ծնված Յուրիկ Ավագիմովը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ոստիկանության Տաշիրի բաժին:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Յուրիկ Ավագիմովը ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
 




Լրահոս