ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Փարիզում

Հուլիսի 5-ին ավարտվել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Ֆրանսիա, որի ավարտին վարչապետը պատվիրակության անդամների հետ այցելել է Փարիզի Երեւանյան պուրակ, ծաղկեպսակ դրել Կոմիտասի արձանին՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին Հայաստանի եւ Ֆրանսիայի վարչապետների մասնակցությամբ Ալֆորվիլ քաղաքում տեղի է ունեցել հայկական վարժարանի բացման արարողությունը: Վարչապետի խոսքով՝ մեր հայրենակիցները Ֆրանսիայում կարողացել են ինտեգրվել, դառնալ այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ:

 

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ի՞նչ կարգով է օրինականացվում ինքնակամ կառույցը: Եվ կցանկանայի տեղեկանալ նաեւ, թե որն է հողամասի կառուցապատման իրավունքը, ի՞նչ է այն իր մեջ ներառում:

Գեւորգ Մալխասյան (49 տարեկան, պատմաբան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Մալխասյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական՝ համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս՝ մարզպետների կողմից, Կառավարության սահմանած կարգով: Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամաuում գտնվում է այդ կառույցը: Պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասում կառուցված կամ վերակառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվում է պետության կամ համայնքի uեփականությունը, անկախ նրանից, թե ով է այն կառուցել: (Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի հուլիսի 29-ի N 912-Ն որոշում, ՀՀ Կառավարության 2008 թվականի հուլիսի 1-ի N 731-Ն որոշում):
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ կառուցապատման իրավունքը անձի իրավունքն է այլ անձի պատկանող հողամասում՝ քաղաքաշինական նորմերի ու կանոնների, ինչպեu նաեւ հողամաuի նշանակության վերաբերյալ պահանջների պահպանմամբ՝ սահմանված կարգով կառուցել շենքեր եւ շինություններ, դրանք վերակառուցել կամ քանդել եւ կառուցապատման իրավունքի գործողության ժամկետի ընթացքում տիրապետել եւ օգտագործել այդ գույքը: (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 2041-րդ հոդված):

ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Մնում է ավելացնել, որ արգելվում է պետական կամ համայնքային uեփականություն հանդիuացող հողամասերը կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելը: Ի դեպ, նման հողամասերը կարող են փոխանցվել միայն սեփականության իրավունքով:

 

 

 

 

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, եթե անձը գրանցված է քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում, ապա նա ո՞ր խմբի պաշտոնների համար կարող է դիմում ներկայացնել:

Ալբերտ Հունանյան (29 տարեկան, տնտեսագետ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ քաղաքացիական ծառայության ռեզերվում գրանցման հիմքում նշված պաշտոնի խումբը չի սահմանափակում քաղծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների համար դիմելու հնարավորությունները. քաղաքացին իրավունք ունի դիմել քաղծառայության պաշտոնների համար, որոնց պաշտոնների անձնագրերով սահմանված պահանջներին (կրթություն, աշխատանքաjին ստաժ, օտար լեզու, համակարգչային գիտելիքներ, իրավական ակտեր, անհրաժշետ տեղեկատվության տիրապետում) բավարարում է՝ անկախ իր գրանցման հիմքում նշված քաղծառայության պաշտոնների խմբից:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական
ծառայության խորհուրդ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ Հայաստանում հուլիսի 1-ից քաղծառայողների միջին աշխատավարձը 293 հազար դրամի փոխարեն դառնում է 300 հազար դրամ: Ի դեպ, բարձրանում է նաեւ նվազագույն աշխատավարձի չափը, որն այժմ կազմում է 55 հազար դրամ՝ նախկին 50 հազար դրամի փոխարեն:




Լրահոս