Դեկտեմբերի 18-ին` ժամը 16.51-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցի թիվ 5 փակուղու 18 հանը տեղի է ունեցել ջեռուցման ինքնաշեն կաթսայի պայթյուն` առանց հրդեհի բռնկման։
Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության փրակարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Տեղում պարզվել է, որ պայթյունի հետեւանքով վնասվել է խոհանոցի պատը եւ գույքը, կոտրվել են ապակիները։ Նշված հասցեում բնակվող 1963 թ.-ին ծնված Ս. Սարգսյանը տարբեր վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի ԲԿ: Ըստ բժիշկները տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է։