ԻՍԱԳՈՒԼՅԱՆԸ ՏՎԵՑ ՊԱՐՏՎԱԾ ՄԵԿ ԴՈԼԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու շաբաթ առաջ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը եւ «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ, ԱԺ-ում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրությունում պատահաբար հանդիպեցին: Ծավալված քաղաքական զրույցի ընթացքում Իսագուլյանն ասաց, որ Գագիկ Ծառուկյանն անպայման առաջադրվելու է ՀՀ նախագահի թեկնածու, Կարապետյանը հակառակը պնդեց: Իսագուլյանն առաջարկեց 1 ԱՄՆ դոլար խաղադրույք սահմանել, Կարապետյանը հարց տվեց. «Դուք բացառո՞ւմ եք այլ սցենար: Ես վստահ եմ, որ չի առաջադրվելու»: Ի վերջո, Կարապետյանը հաղթեց: Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն էր այցելել Գ. Իսագուլյանը եւ ընդունելով պարտությունը՝ հանձնեց 1 դոլարը: Մեր հարցին, թե արդյոք Ծառուկյանը վախեցավ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված կոմպրոմատների փաթեթից, Իսագուլյանը պատասխանեց. «Բացառվում է նման բան, ու այդպիսի արդարացումը տեղին չէ: Ո՛չ արտաքին ուժերը կապ ունեն, ո՛չ էլ ներքին որեւէ խնդիր կա, առավել եւս Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացման ու արյունահեղության մասին ակնարկներն անտեղի են: Պարզապես Ծառուկյանն իր համար որոշում կայացրեց՝ չխառնվել»:




Լրահոս