
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 5-ից 11-ը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ:
Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: