
«Զենիթ»-ի պաշտպան Լուիշ Նետուն նախկինի պես շարունակում է մնալ հունական «Օլիմպիակոս»-ի ուշադրության կենտրոնում:
Հունական ակումբը 27-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստին ցանկանում էր ձեռք բերել դեռևս հունվարին, երբ ակումբի մարզիչը դեռևս Վիտորե Պերեյրան էր, իսկ հիմա Նետուին ցանկանում է ձեռք բերել նաև ներկայիս մարզիչ Մարկու Սիլվան, ով արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի գործակալի հետ, հայտնում է Koolnews.gr-ն:
Սակայն, «Զենիթ»-ը, աղբյուրի տվյալներով, հրաժարվել է վաճառել Նետուին, քանի որ այս ընթացքում կարող է բաժանվել միանգամից երկու ֆուտբոլիստից՝ Նիկոլաս Լոմբերտսոմից և Էզեկիել Գարայից: