«Ատլետիկո»-ի պաշտպանը պայմանագիր ստորագրեց «Շտուտգարտ»-ի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Շտուտգարտ»-ը հայտարարել է «Ատլետիկո»-ի պաշտպան Էմիլիանո Ինսուաի տեղափոխության մասին:  26-ամյա ֆուտբոլիստը գերմանական ակումբի հետ ստորագրել է պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2018 թվականը: Կողմերը պայմանավորվել են չմանրամասնել պայմանագրի պայմանները, հայտնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:

Ինսուան իսպանական ակումբ էր տեղափոխվել 2013թ.-ին: Ավարտված առաջնությունը ֆուտբոլիստն անցկացրել էր «Ռայո Վալյեկանո»-ում՝ վարձակալական հիմունքներով: Ինուսան Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 24 հանդիպում, որում դարձել է մեկ գոլի, երկու գոլային փոխանցման հեղինակ և ստացել յոթ դեղին քարտ:




Լրահոս