Սյունիքի մարզի Սիսիանի տարածքում գտնվող եկեղեցիների տարածքները շարունակվում են քանդվել: Սիսիանցիները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեցին, որ եկեղեցիները քանդում է այն խումբը, որը վերջերս ոսկի հանելու նպատակով քանդել էր Ույծ գյուղի վարչական տարածքում գտնվող Անապատի եկեղեցու գավթի հատակը: Փաստի առթիվ անգամ քեական գործ էր հարուցվել Սիսիանի բնակիչ Մանվել Թեւանյանի նկատմամբ: Նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 264-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձանները, ինչպես նաեւ պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները կամ փաստաթղթերը ոչնչացնելը կամ վնասելը: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեռնիկ Աթանյանը վճռել է նրան տուգանել 200 հազար դրամով: Հետաքրքիրն այն է, որ ըստ քրգործի՝ Մ. Թեւանյանն այդ արարքն արել է դեռեւս ինքնությունը չպարզված անձանց հետ: Սիսիանցիները պատմում են, որ այդ խումբը տրակտորով է քանդել հիմքը: Իսկ մեղմ պատիժը դատավորը որոշել է նրա համար, քանի որ Թեւանյանը «Երկրապահ» կամավորականների միության Սիսիանի մասնաճյուղի ղեկավար, ՀՀԿ-ական Աշոտ Մինասյանի վարորդն է: Սիսիանցիների կարծիքով՝ նշված եկեղեցիների տարածքներում իրականացվողը նույն Մ. Թեւանյանի ձեռագիրն է:
ՆՈՒՅՆ ՁԵՌԱԳՐՈՎ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ