ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը 2013թ. պետական բյուջեում կառավարությանն առաջարկել է հարկաբյուջետային քաղաքականության շրջանակներում շքեղության հարկատեսակի հարկման դրույքաչափերի վերանայում, որպեսզի պետբյուջեի մուտքերն ավելանան: Սակայն կառավարությունը մերժել է՝ նշելով, թե 2012թ. առաջին վեց ամիսների ընթացքում ակցիզային հարկով հարկման ենթակա շքեղ ավտոմեքենաների ներմուծման ծավալները կրճատվել են նախորդ երեք տարիների նույն ժամանակահատվածների համեմատությամբ, ինչի արդյունքում կրճատվել են նաեւ պետական բյուջեի հարկային եկամուտները: Հավելելենք, որ վիճակագրության համաձայն՝ 2009թ. ընթացքում ներմուծվել են ընդամենը 177, 2010թ.՝ 255, իսկ 2011թ.՝ 310 շքեղ մեքենաներ: Եւ այս ամենը հաշվի առնելով՝ կառավարությունը շքեղ ավտոմեքենաների հարկման համակարգի փոփոխությունը համարել է ոչ նպատակահարմար:
ՄԵՐԺԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ