Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի` Միխայիլ Սաակաշվիլիին Օդեսայի մարզի նահանգապետ նշանակելու որոշումը ընկալվում է որպես ապտակ վրաց ժողովրդին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Երբ ինքնիշխան պետության նախկին նախագահը համաձայնում է լինել թեկուզ և ամենակարևոր ու հարգված պետության նահանգապետ, դա արդեն վիրավորանք է սեփական ժողովրդի նկատմամբ: Անձամբ ես ու Վրաստանում շատ-շատերը Պորոշենկոյի այս գործողություններն ընկալեցինք որպես ապտակ և՛ Վրաստանին, և՛ վրաց ժողովրդին, քանի որ դա չի նշանակում բարեկամություն, երբ Վրաստանում հետախուզվում է, մեղադրվում, իսկ դու նման մարդուն նշանակում ես բարձր պաշտոնի ու դեռևս նրան ներկայացնում ես որպես ժողովրդավարության օրինակ»,- հայտարարել է Բուրձանաձեն: