
Մադրիդի «Ռեալ»-ի դարպասապահ Կեյլոր Նավասը պատրաստվում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել ակումբը: Marca թերթի տվյալներով, Նավասը չի պատրաստվում կրկին դառնալ իսպանական ակումբի ոչ հիմնական դարպասապահ:
Անցյալ ամառ իսպանական ակումբ տեղափոխվելուց հետո Նավասն անցկացրել է վեց հանդիպում: Նշենք, որ իսպանական ակումբն արդեն լքել է թիմի դարպասապահ Իկեր Կասիլյասը, ով տեղափոխվում է «Պորտու», իսկ նրա փոխարեն արքայական ակումբ կտեղափոխվի Դավիդ դե Խեան: