«Ժողովուրդ»-ի խմբագրություն զանգահարած Արարատի մարզի Նորաբաց գյուղի մի խումբ բնակիչներ պնդում էին, որ իրենց գյուղապետ Գալուստ Գալստյանն այս տարիների ընթացքում միայն իր բիզնեսն է «բարգավաճեցրել»: Եւ այն աստիճան է հղփացել, որ թիկնապահներով է շրջում գյուղում: Ըստ մեր զրուցակիցների՝ մի քանի տարիների ընթացքում գյուղապետը հիմնել է «Հույսի քարավան» տաքսի ծառայությունը, նրան է պատկանում ճանապարհին գտնվող գազալցակայանը, «ԳԳԳ» մսամթերքի կոմբինատը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գյուղապետ Գալստյանը, սակայն, հերքեց, որ բիզնեսներ ունի. «Ես ոչ մի բիզնես չունեմ, դա իմ եղբայրներինն է, ու ընդհանրապես, ես ընտեղ պրիչո՞մ»: Հարցին, թե ինչու է հարազատ գյուղում թիկնապահներով շրջում, Գ. Գալստյանը պատասխանեց. «Դե վախենում եմ, էլի, կյանքիս համար»:
ՎԱԽԵՆՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ