Armenian text to speach

«ՆԱՐՈՒՇԻԼՈՎԿԱ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱԺ մի խումբ պատգամավորների օգնականներ այս օրերին խորհրդարանում «կոալիցիա» են կազմել՝ բողոքելով, որ ԱԺ շենք ազատ ելումուտի անելու համար իրենց ոչ թե վկայականներ են տվել, այլ անցագրեր: Օգնականների խումբն այս հարցով նույնիսկ պատրաստվում է բողոքել ԱԺ ղեկավարությանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնակատար Հռիփսիմե Խանամիրյանը տեղեկացրեց, որ այս գումարման խորհրդարանի պատգամավորների օգնականների համար նախատեսված է անցագրի այդ ձեւը: «Այդ անցագրերը կամ վկայականները մեկ նպատակի համար են՝ ԱԺ շենք ազատ ելումուտ անելու համար, եւ երկուսն էլ անարգել հնարավորություն են ընձեռում ԱԺ շենք մտնելու համար: Ուստի անհասկանալի է բարձրացված աղմուկը»,-ասաց նա: «Ժողովուրդ»-ի աղբյուրները, սակայն, պնդում են, որ ԱԺ պատգամավորների օգնականներին գրքույկի տեսքով վկայականները հարկավոր են մեկ բանի համար, որպեսզի ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ հեշտ լեզու գտնեն կամ անարգել մտնեն տարբեր պետական հիմնարկներ: Այլ կերպ ասած՝ նրանք ոչ թե վկայական, այլ «նարուշիլովկա» են ուզում:




Լրահոս