ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գնահատելի եմ համարում Ծառուկյանի որոշումը, որում վճռականություն կար»:

Գալուստ Սահակյան yerkir.am

Չէ՛, Գալուստ Սահակյանը ոնց որ լրիվ խառնում է: Ուրեմն Ծառուկյանը բոլորին «մատների վրա ֆռռացրեց», ձգձգեց, «խաղեր տվեց», նորից ձգձգեց, տարբեր ուժերի հետ սիլի-բիլիներ արեց, հետո նորից «խաղեր տվեց», ձգձգեց, վերջն էլ լավության տեսքով հայտնեց իր անիմաստ որոշման մասին, եւ դա ՀՀԿ փոխնախագահը համարում է վճռականությո՞ւն: Հասկանում ենք, իհարկե, որ Գալուստ Սահակյանը փորձում է կոռեկտ արտահայտվել, ոչ ոքի չվիրավորել, բայց դե կոռեկտ արտահայտվելն էլ չափ ու սահման պետք է ունենա, այլապես կրկին վեր է ածվում լղոզելու: Եւ ի՞նչն է գնահատելի, գրեթե կես միլիոն ընտրողի հուսախաբ անե՞լը:




Լրահոս