
Չինացիները հայտնի են նմանակման իրենց ունակություններով, չէ որ այսօր չինական կեղծված ապրանքները լցրել են ողջ աշխարհը:
Սակայն Չինաստանի բնակիչները էլ ավելի հեռուն են գնացել. այժմ նրանք կրկնօրինակում են ոչ միայն սարքավորումները, էլեկտրոնիկան կամ հագուստը, այլ նաև ձեռնամուխ են եղել աշխարհում ամենահայտնի ճարտարապետական օբյեկտների և անգամ ամբողջական քաղաքների կրկնօրինակմանը: