
Ռուսաստանի Դաշնության տրամադրած 200 միլիոն դոլար վարկն անհրաժեշտ էր ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը:
«Ես համոզված եմ, որ այդ վարկը անհրաժեշտ մեր բանակին`ՀՀ զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու համար», «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծեց նա: