
Սերբիայի վարչապետ Ալեկսիս Վուչիչի ուղղությամբ քարեր ու շշեր են շպրտել Սրեբրենիցայում մահմեդականների զանգվածային սպանության 20-ամյակին նվիրված արարողության ժամանակ, հայտնում է Reuters-ը:
Russia Today հեռուստաալիքի լրագրող Կատիցա Ջուրովիչն իր Թվիթթերյան էջում գրել է, որ ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն` Վուչիչը չի վիրավորվել:
Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», հանդիսավոր արարողության մեկնարկից առաջ կառավարության ղեկավարը գրություն է թողել հիշատակի գրքում ու հանդիպել է զոհվածների հարազատների հետ: