Իրանցի սահմանապահները երկրի արևելքում չեզոքացրել են լավ զինված ահաբեկչական խմբավորման: Այս մասին շաբաթ օրը Թեհրանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի գեներալ Կասեմ Ռեզային:
Նրա խոսքերով` չեզոքացված ավազակախումբը հատել է Իրանի սահմանը երկրի արևելքում գտնվող ոչ մեծ սահմանակից Միրջավե քաղաքով ու մենամարտի մեջ մտել իրանցի սահմանապահների հետ: Ինչպես նշել է Ռեզային, խմբավորման կազմում եղել են «տարբեր երկրներից վարձու զինյալներ, որոնք արդեն ռազմական գործողություններ ու ահաբեկչություններ իրականացնելու փորձ ունեն»:
«Երկու ժամ տևած մարտերի արդյունքում մեզ հաջողվել է ոչ միայն ամբողջությամբ ջախջախել, այլ նաև պատանդ վերցնել երեք ահաբեկիչների, ովքեր այժմ ցուցմունք են տալիս»,- ասել է Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատարը: