ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

850-ԱՄՅԱԿԸ
Ֆրանսիան տոնում է Փարիզի Աստվածամոր տաճարի 850-ամյակը: Հոբելյանի շրջանակներում տաճարում մի քանի նախագծեր կիրականացվեն, այդ թվում՝ կբարելավվի ներսի լուսավորությունը, եւ կառույցը կհամալրվի նոր զանգերով: Այժմ Փարիզի Աստվածամոր տաճարում է գտնվում աշխարհում ամենամեծ երգեհոնը: Տաճարում է պահվում առավել պաշտելի քրիստոնեական մասունքներից մեկը՝ Քրիստոսի փշե պսակը: Փարիզի մայր տաճարում տարեկան լինում Է 14 միլիոն մարդ:

12.12.12.-ԻՆ
Ամերիկյան Բոստոն քաղաքում 2012-ի դեկտեմբերի 12-ին (12.12.12.) քաղաքային գլխավոր հիվանդանոցում տեղական ժամանակով 12:12-ին լույս աշխարհ է եկել մի աղջնակ: Հետաքրքիրն այն է, որ կնոջ ծննդաբերությունը տեւել է 12 ժամ: Փոքրիկ աղջկա ծնողների համար սա աստվածային պարգեւ է, քանի որ անցյալ տարի՝ ծննդաբերության ժամանակ, նրանք կորցել էին իրենց առաջնեկին: Ծնողները որոշել են նրան անվանել Նոել Ջոյ:

ՄԱՀԱՑԵԼ Է ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ
«Մոսկվայից Խաբարովսկ ուղեւորվող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել 5-ամյա երեխայի մահվան պատճառով: Երեխան ինքնաթիռում իրեն վատ է զգացել, ինքնաթիռի անձնակազմը որոշել է վայրէջք կատարել, սակայն երեխան մահացել է»,-գրում է rosbalt.ru-ն: Կատարվում է հետաքննություն, պարզվում են երեխայի մահվան պատճառները:

ՎԱԽՃԱՆՎԵԼ Է
Դեկտեմբերի 13-ին Մոսկվայի Բոտկինի հիվանդանոցում 75 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային եւ ռուսական կինոյի ու թատրոնի դերասանուհի Նատալյա Կուստինսկայան: Բժիշկներին չի հաջողվել փրկել մոտ մեկ շաբաթ առաջ կոմայի մեջ ընկած դերասանուհու կյանքը: ՌԴ վաստակավոր դերասանուհի Նատալյա Կուստինսկայային սեր ու ճանաչում է բերել Հենրիխ Հովհաննիսյանի կողմից նկարահանված հանրահայտ «3+2» ֆիլմը, որն էկրան է բարձրացել 1963-ին: Նա նկարահանվել է նաեւ «Իվան Վասիլեւիչը փոխում է մասնագիտությունը» եւ այլ ֆիլմերում:

ՀԱՇՄԱՆԴԱՄ ՎԱԶՈՐԴԸ
Հարավաֆրիկացի վազորդը, որի երկու ոտքերը անդամահատված են, մրցավազքում հաղթել է արաբական նժույգին: 200-մետրանոց մրցավազքում նա առաջ է անցել ձիուց ավելի քան մեկ վայրկյանով: 26-ամյա վազորդը ելույթ է ունեցել Դոհայում հատուկ միջոցառումների շրջանակում, որը կոչված է ցույց տալու, թե ինչ ձեռքբերումների են ընդունակ հասնել սահմանափակ հնարավորություններով մարդիկ: Նա ոտքերից զրկվել է վաղ հասակում, ածխապլաստիկից հատուկ պրոթեզներ է օգտագործում եւ վեց անգամ շահել է պարաօլիմպիական խաղերի ոսկե մեդալը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՇԱԲՈՅԱՆԸ




Լրահոս