Օրերս Sotheby’s աճուրդի տանը 1656-1658թթ. թվագրված հայկական մագաղաթե ավետարանը վաճառվել է նախնական սահմանված գնից բարձր: Ձեռագրի գինն ի սկզբանե տատանվել է 3000-5000 անգլիական ֆունտի սահմաններում, բայց, ի վերջո, այն վաճառվել է 8125 ֆունտով (13.086 ԱՄՆ դոլար):
Ավետարանը բաղկացած է 265 էջից, որոնցից չորսն ամբողջովին պատկերազարդ են: Պատկերների մեծ մասն արված է կարմիր ներկով, առկա են ավետարանչի, արմավենու, թռչունների պատկերներ, ծաղիկներ, առյուծի 2 գլուխներ եւ տաճար:
ՎԱՃԱՌՎԵԼ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ