
Հուլիսի 12-ին՝ ժամը 02.59-ին ՏԿԱԻՆ տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 43-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել վրաերթ` մահվան ելքով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները շտապօգնության մեքենային են մոտեցրել 40-45 տարեկան անձը չպարզված տղամարդու դին: