
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի մարզիկները մեդալակիր են դարձել Մադրիդում կայացած Իսպանիայի Գրան պրի անվանումը կրող միջազգային մրցաշարում:
Հայաստանի հավաքականի թիմը նվաճել է 3-ական ոսկե և արծաթե ու մեկ բրոնզե մեդալ: Առաջին տեղեր են գրավել Վարշամ Բորանյանը (71 կգ), Էդուարդ Սարգսյանը (80 կգ) և Արթուր Ալեքսանյանը (98 կգ):
Արծաթե մեդալակիրներ են դարձել Արամ Ջուլֆալակյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (75 կգ) եւ Արթուր Շահինյանը (85 կգ), իսկ Ռաֆայել Ալեքսանյանը 71 կգ քաշային կարգում արժանացել է բրոնզե մեդալի: