ԱԺ երեկվա արտահերթ նիստում օրինագծերի քվեարկության ժամանակ աչքի ընկավ ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը, որը սեղմում էր իր բացակա գործընկերների սենսորային կոճակները։ Այդ մասին գրում է “Ժողովուրդ” թերթը։ “Ընդ որում, նա այդպես մի քանի անգամ քվեարկեց ուրիշի փոխարեն եւ միայն այն բանից հետո, երբ տեսավ, որ լրագրողների տեսախցիկները նկարահանում են պահը, ժպտաց ու դադարեց օրենք խախտել։ Իսկ ահա “Ժողովուրդ”-ի հետ զրույցում պատգամավորը հերքեց, որ նման բան է արել։ “Ոչ մեկի տեղը չեմ քվեարկել, եւ հետո՝ հարմար չի խոսելը”,- ասաց նա ու անջատեց հեռախոսը։ Փաստորեն, Մուրադյանն իր արարքը հերքում է ամեն գնով, անգամ՝ տեսանյութերի առկայության դեպքում”,- գրում է “Ժողովուրդը”։
Ժողովուրդ. Պատգամավոր Մուրադ Մուրադյանը քվեարկում էր բացակաների փոխարեն
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ