
Աջափնյակ վարչական շրջանում Վարդավառի առիթով կազմակերպված հիմնական միջոցառումն ընթացել է «Արմենիա» ՀԲԿ-ին հարող լողավազանի տարածքում, որտեղ ջրի պակաս չի եղել: Ներկաների ոգևորությունը կրկնապատկվել է, երբ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները մասնակիցներին դույլեր են բաժանել:
Ջրախաղից փոքր-ինչ հոգնած փոքրիկներին նաև հյութ են հյուրասիրել: Վարդավառի ուրախ միջոցառումներ են ընթացել նաև Աջափնյակի տասնյակ բակերում: